Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ձեր ճանապարհով թունելի վերջը չի երևում»

«Ձեր ճանապարհով թունելի վերջը չի երևում»
04.12.2012 | 18:09

ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը վերստին քննադատությունների հեղեղ տեղաց կառավարության հասցեին, թե ուր են հանրապետության փողերը, ինչու է պետբյուջեից պակասում 4 մլրդ դրամը: «ԱԺ-ում կառավարությունը պիտի հստակ ցուցմունք ստանա` էս ա ճանապարհը: Ձեր ճանապարհով թունելի վերջը չի երևում: Էս շուկայական տնտեսական բարեփոխումներն իմ անձով է սկսվել…Սկսվում ա` բա հիշում եք տասնվեց տարի առաջ էս էին ասում: Մենք շատ լավ հիշում ենք` ինչ էինք ասում: Գիտենք էն ժամանակվա բյուջեն ինչքան էր, գիտենք ինչպես են թվերը աճել: Հանգիստ էղեք, էս տարվա բյուջեն առանձնապես ավել չէ տասվեց տարի առաջվա բյուջեից, թվերն էլ գիտենք»,-հայտարարեց պատգամավորը, ում դուր չեն գալիս այսօրվա «վերին աստիճանի տաշած» օրենքները, որտեղ «ստորակետներն անգամ հաշվարկված են դրած»:
Բագրատյանից հետո ամբիոնին մոտեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հովիկ Աբրահամյանի խոսքով, «մեծն» Գալուստ Սահակյանը, թե` դուք գիտեք` ՀՀԿ-ն է՞ գոհ բյուջեից: «Եթե պիտի նեղանալ, ամենից շատ մենք պիտի նեղանանք կառավարությունից, որովհետև մեր առաջարկությունները հիմնականում չեն ընդունվել: Մեզ մխիթարում ենք, որ պատասխաններն այնպիսին են, որ ծրագրված ժամանակում կլուծվեն: Իսկ մենք խիստ պիտի վերահսկենք»: Ի դեպ, «մեծն» խմբակցության ղեկավարը նաև հորդորեց գործընկերներին միջանցքներում մի բան չասել, դահլիճում` մեկ այլ բան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ